Ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից կարող է ավարտվել հուլիսի սկզբին, ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի ներկայացուցիչները քննարկում են այդ հնարավորությունը: Այս մասին հայտնում է radiosputnik.ria.ru-ն՝ հղում կատարելով Tolo News հեռուստաալիքին:
Ըստ աղբյուրի, եթե այս հարցի շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, «Թալիբան»-ը կվերադառնա բանակցությունների և կմասնակցի Թուրքիայում Աֆղանստանի հարցով խորհրդաժողովին և ձեռնամուխ կլինի բռնության մակարդակի նվազեցմանը: