Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հանրապետության սահմանադրության 230-ամյակի կապակցությամբ իր ելույթի ժամանակ Ռուսաստանին անվանել է «ազատության թշնամի»: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:
«Մայիսի Սահմանադրության մեջ կարգախոս է գրվել. մարդկային հասարակության ցանկացած իշխանություն բխում է ժողովրդի կամքից: Այս հիանալի ուղերձը փոխանցվել է սերնդեսերունդ և հավերժ դարձել է մեր պատմական ժառանգության հսկայական գանձը, մեր ժողովրդավարության հիմքը: Հենց այդ պատճառով էլ մայիսի 3-ի Սահմանադրությունը չէր կարող հանդուրժվել ազատության թշնամիների կողմից: Այդ պատճառով իմպերիալիստական Ռուսաստանը պատերազմ հայտարարեց»,-ասել է Լեհաստանի առաջնորդը՝ նկատի ունենալով 1792 թվականի ռուս-լեհական պատերազմը: