Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 217407: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4165 (+16) դեպք, մահվան ևս 1029 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11106 անձ: Ապաքինվել է 201107 անձ: