Հայաստանի լռության ներքո Ադրբեջանը շարունակում է մարսեցնել աշխարհին իր կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները:
Այս մասին բազմիցս ենք խոսել՝ այդ տարածքներ տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների այցերի, Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձների ժամանակ: Վերջին օրերին էլ ականատես եղանք նոր զարգացումների, Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ լեհական կազմակերպությունները պատրաստ են ներգրավվել վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև Ադրբեջանում Սերբիայի ներանշանակ դեսպանը Ալիևին փոխանցեց Սերբիայի նախագահի հրավերն ու համագործակցությունը խորացնելու ցանկության հավաստիացումները:
Փաստացի, եվրոպական երկրները ոչ միայն չեն քննադատում Ադրբեջանի իշխանությանը, այլև պատրաստ են խորացնել համագործակցությունը, այսինքն՝ պատերազմի արդյունքները պատրաստ են ընդունել, որպես կայացած իրողություն, լեգիտիմացնել ագրեսիան:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի մեկնաբանությունը: