ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021թ.-ի ֆինանսական տարում ավելացրել է փախստականների ընդունման շեմը՝ հասցնելով այն 62,5 հազար մարդու: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:
«Սա վերացնում է նախորդ վարչակազմի կողմից սահմանված պատմականորեն ցածր քվոտան՝ 15,000-ը, որը չի արտացոլում Ամերիկայի արժեքները՝ որպես փախստականներին ողջունող և աջակցող երկիր: Նոր սահմանված շեմը նաև կնպաստի Միացյալ Նահանգների՝ փախստականների ընդունմանն աջակցելու շարունակական ջանքերին, որպեսզի մենք հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում կարողանանք հասնել 125 հազար փախստականներ ընդունելու նպատակին», - ասվում է հայտարարությունում: