«Պոբեդա» լոուքոսթերը հունիսից կսկսի չվերթներ իրականացնել դեպի Գյումրի Կրասնոդարից, Միներալնի Վոդիից և Սոչիից: Այս մասին News.am-ի փոխանցմամբ՝ ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տոմսերի վաճառքն արդեն սկսվել է:
Կրասնոդարից չվերթները կսկսվեն հունիսի 1-ից , ուրբաթ և շաբաթ օրերին, Միներալնի Վոդիից «Պոբեդա»-ն կսկսի չվերթները հունիսի 2-ից՝ կիրակի օրերին: