Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսի հարցազրույցի տեսանյութը, որը տեղադրվել է TikTok-ի նրա պաշտոնական էջում, գրավել է ինտերնետ-օգտատերերի ուշադրությունը, փոխանցում է iz.ru-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է ամբողջ ընթացքում, երբ Հիգինսը ելույթ էր ունենում իռլանդացի դերասան Թոմ Հիկիի մահվան կապակցությամբ, նրա շունը խաղում տիրոջ ձեռքի և բաճկոնի ծայրերի հետ:
Միսնիխ անունով շունը նախագահի ընտանիքի անդամ է դարձել մարտին: Իռլանդիայի առաջնորդն ունի այս ցեղատեսակին պատկանող ևս մեկ շուն: