Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 493 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 217900: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4178 (+13) դեպք, մահվան ևս 1029 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11134 անձ: Ապաքինվել է 201559 անձ: