Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է, որ այս տարի Վրաստանում իշխանափոխություն է ակնկալվում, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
«Ամեն դեպքում, կառավարությունն այս տարի կփոխվի: Ես խելահեղ աջակցություն եմ վայելում», - ասել է նախկին նախագահը, ով Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարն է:
Միխեիլ Սաակաշվիլին հիշեցրել է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցության և «Միավորված ընդդիմության» միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եթե աշնանը կայանալիք համայնքային ընտրությունների ժամանակ «Վրացական երազանք»-ը կուսակցական ցուցակներով 43 տոկոսից ավելի ձայն չհավաքի, ապա 2022 թվականին արդեն երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան:
«Ըստ էության, դա բարեփոխում է լինելու: Անձամբ ես և իմ կուսակցությունը կպատրաստվենք և թույլ չենք տա նրանց կործանել Վրաստանը»,- հայտարարել է Սաակաշվիլին: