Ադրբեջանի հետ սահմանի պաշտոնապես բաժանման մասին առայժմ խոսք չկա: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում ասաց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, փոխանցում է News.am-ը։
Նրա խոսքով, սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցը կդրվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, եւ երբ ստեղծվի համատեղ հանձնաժողով, որը կհամաձայնեցնի սահմանազատման մոտեցումները:
Միաժամանակ նա նշեց, որ սահմանազատման հարցերով ազգային հանձնաժողովն արդեն ձեւավորված է՝ հնարավոր գործարկման համար: