Հինգշաբթի Հունաստանում գործադուլներ և ցույցեր են ընթանում Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ:
Քանի որ մայիսի 1-ը համընկել է ոչ աշխատանքային Ավագ շաբաթ օրվա հետ, արհմիությունները որոշում էին կայացրել հետաձգել բողոքի ցույցերը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ՝ Մայիսի 1-ի պարտադիր հանգստյան օրը տեղափոխվել էր երեքշաբթի՝ մայիսի 4-ին: Սակայն արհմիությունները հայտարարեցին, որ Մայիսի մեկը պայքարի օր է, այլ ոչ թե տոն, և նշում են այն բողոքի ցույցերով:
Բողոքի ցույցերն անցկացնում է «Համընդհանուր մարտական ճակատ» կոմունիստական արհմիությունը և պետական հատվածի աշխատողների ADEDY արհմիությունը: