Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 6-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 218325: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4192 (+14) դեպք, մահվան ևս 1032 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10828 անձ: Ապաքինվել է 202273 անձ: