Ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրես-2021-ում (World Vaccine Congress Washington-2021) ճանաչվել է COVID-19-ի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութը:
Moderna դեղամիջոցն արժանացել է «COVID-ի դեմ լավագույն պատվաստանյութ» անվանակարգին:
Անվանակարգի կարճ ցուցակում ներառված էր նաև «Sputnik V»-ը, ինչպես նաև դեղամիջոցը, որը մշակել էր բրիտան-շվեդական AstraZeneca ընկերությունն Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ: