Դեպի Սաուդյան Արաբիա Թուրքիայի արտահանումները գրեթե զրոյի են հավասարվել այն բանից հետո, երբ թագավորությունը ոչ պաշտոնական բոյկոտ է սահմանել թուրքական ապրանքների վաճառքի վրա, հայտնում է Ahval թերթը, փոխանցում է Tert.am-ը։
Թուրքիայի արտահանողների օրենսդրական մարմնի տեղեկությունների համաձայն՝ արտահանումների տարեկան ծավալը նվազել է 94,4 տոկոսով՝ ապրիլին հասնելով 11,25 միլիոն դոլարի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է վերականգնել թագավորության հետ հարաբերությունները, որոնք ճգնաժամի մեջ են Ստաբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության և Լիբիայում երկու երկրների միջև առկա տարաձայնությունների հետևանքով։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են պետական մակարդակով թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտ հայտարարելու մասին տեղեկությունները։