Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է անվտանգության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ մայիսի 6-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած բանակցություններից հետո:
«Մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու հնարավորությունը, ինչպես նաև (այդ ոլորտում) Ուկրաինային օգնության ցուցաբերումը»,- ասել է Բլինքենը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մայիսի 6-ին անցկացվում է Բլինքենի՝ Կիև կատարած երկօրյա այցի պաշտոնական մասը, որում բանակցություններ են պլանավորված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: