Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 218681: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4209 (+17) դեպք, մահվան ևս 1036 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10129 անձ: Ապաքինվել է 203307 անձ: