ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամուլի խոսնակ Ջեն Փսակին մտադիր է պաշտոնաթող լինել մոտ մեկ տարի անց: Այս մասին հայտնում է CNN-ը:
Փսակիի խոսքով՝ ինքը Բայդենի թիմի հետ պայմանավորվել էր հենց մեկ տարվա աշխատանքի մասին: «Կարծում եմ, որ մոտ մեկ տարի անց մեկ այլ անձ կզբաղեցնի այս պաշտոնը»,- ասել է նա լրագրող Դեյվիդ Աքսելրոդի փոդքասթում, որի ձայնագրությունը տեղադրվել է ալիքի կայքում:
Փսակին հայտնի է իր հակասական հայտարարություններով, ինչպես նաև՝ Ռուսաստանի խիստ քննադատությամբ: Ըստ իր իսկ հայտարարությունների՝ ռուսական լրատվամիջոցներում իր բացասական կերպարը պայմանավորված է «ռուսական պրոպագանդայով»: