ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել ամեն գնով խուսափել նոր «Սառը պատերազմից», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսօր Գլխավոր ասամբլեայում ոչ պաշտոնական երկխոսություն է ընթանում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի հետ։ Այս պահին միակ թեկնածուն Գուտերեշն է։ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարի լիազորությունների հնգամյա ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Ավելի վաղ պաշտոնապես մեկնարկել էր նոր գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացը։
Գուտերեշն իր խոսքում մասնավորպաես նախազգուշացրել է նոր աշխարհառազմավարական բաժանման և տերությունների միջև հարաբերությունների դիսֆունկցիայի վտանգի մասին:
«Մենք պետք է ամեն գնով խուսափենք նոր «Սառը պատերազմից»։ Եվ մենք պետք է հաղթահարենք ազգային ինքնիշխանության և մարդու իրավունքների միջև կեղծ հակասությունները՝ ձևավորելով մարդու իրավունքների, դրանց անբաժանելիության և համընդհանուրության ամբողջական պատկերացում»,- ասել է Գուտերեշը։