Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 411 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 8-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219092: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4225 (+16) դեպք, մահվան ևս 1038 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 9708 անձ: Ապաքինվել է 204121 անձ: