Տրիպոլիի «Կորինտիա» հյուրանոցը, որտեղ տեղակայված է Լիբիայի նախագահական խորհրդի կենտրոնակայանը, ուրբաթ երեկոյան հարձակման է ենթարկվել մի խումբ զինված անձանց կողմից: Այս մասին հայտարարել է Al Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության գործակալություններում իր աղբյուրները:
Նախագահական խորհրդի ղեկավար Մուհամեդ ալ-Մենֆիին հաջողվել է հետևի դռնից դուրս գալ Տրիպոլիի ամենամեծ հյուրանոցի շենքից: Հեռուստակայանը նշում է, որ խորհրդի բոլոր անդամները՝ երեք անձ, ներկայումս ապահով են: Միևնույն ժամանակ, Տրիպոլիից ստացված տեղեկատվության համաձայն, զինված խումբը առևանգել է Նախագահական խորհրդի գրասենյակի ղեկավար Մուհամեդ ալ-Մաբրուքին:
Լիբիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման հետևում կանգնած են Արևմտյան շրջանի զինված կազմավորումները, որոնք 2019-ի գարնանը մասնակցել են Ազգային համաձայնության կառավարության նախկին ղեկավար Ֆայիզ Սարաջի կողմից ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակի դեմ հայտարարված «Զայրույթի հրաբուխ» օպերացիային: