Վաշինգտոնը չի ցանկանում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Երբ մենք հայտարարեցինք մեր պատժամիջոցների մասին, մանևրելու համար բավարար տարածք օգտագործեցինք, որպեսզի կարողանանք լրացուցիչ գործողություններ ձեռնարկել, եթե Ռուսաստանի գործողությունները հիմք դառնան դրա համար: Ոչ ոք չի ցանկանում գործը դրան հասցնել, բայց մենք մեզ այդ իրավունքը վերապահում ենք, եթե որոշենք, որ դա արդարացված է»,- ասել է Փսակին:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ «ավելի կանխատեսելի և երկարաժամկետ» հարաբերություններ կատռուցել: