Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 9-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219270: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4234 (+9) դեպք, մահվան ևս 1039 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 9419 անձ: Ապաքինվել է 204578 անձ: