ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արդարացում և ներում չկա նրանց համար, ովքեր մոռանալով Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, կրկին ագրեսիվ ծրագրեր են կառուցում: Այս մասին «ՏԱՍՍ» -ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն ասել է՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակի ամբիոնից Հաղթանակի 76-ամյակի առթիվ:
«Պատերազմն այնքան անտանելի փորձություններ, վիշտ ու արցունքներ է բերել, որ անհնար է մոռանալ այն: Եվ ներում և արդարացում չկա նրանց համար, ովքեր կրկին մտածում են ագրեսիվ ծրագրերի մասին»,- ասել է ՌԴ նախագահը:
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ այն ժամանակից, երբ ցեղային և ազգային գերազանցության, հակասեմականության և ռուսաֆոբիայի կարգախոսներն ավելի ու ավելի ցինիկ էին հնչում, երբ «Եվրոպայի կենտրոնում հրեշավոր նացիստական գազանը ուժ և լկտիություն» էր հավաքում, գրեթե մեկ դար է անցել:
«Պատմությունը պահանջում է եզրակացություններ անել և դասեր քաղել, բայց, ցավոք, նացիստների գաղափարախոսության մեծ մասը, նրանց, ովքեր տարված էին իրենց բացառիկության մոլորության տեսությամբ, կրկին փորձում են գործի դնել»,-ասել է Վլադիմիր Պուտինը: