Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ hեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-ամյակի առթիվ՝ նշելով, որ երկու երկրներն էլ սրբորեն հարգում են ազատամարտիկների սխրանքի հիշատակը և խորապես երախտապարտ են հերոսություն ու նվիրվածություն ցուցաբերած վետերաններին:
Հաստատվել է ռուս-ադրբեջանական բազմակողմանի համագործակցություն հաստատելու տրամադրվածություն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ տարբեր մակարդակներում: