Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ներկայացրել է «Իմ Արցախ» տեսահոլովակը:
Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորումն իրականացրել է Գևորգ Մանասյանը: Կատարում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:
«Իմ Արցախ» երգի և 2017 թվականին Շուշիում կայացած համանուն համերգի մասին պատրաստվել է նաև փոքրիկ ֆիլմ-ռեպորտաժ:
Դանիել Դեքերը կարծում է, որ այս հաղթական երգը չի կորցրել իր ուժը և կդառնա լույսի և հույսի նոր ալիք Արցախի համար: