Ազգային ժողովն այսօր Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ, հայտնում է Aysor.am-ը։
Այսպիսով, իրավունքի ուժով յոթերորդ գումարման խորհրդարանը լուծարվեց։
ՀՀ Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովը լուծարվում է:
Խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նոր գումարման ԱԺ-ի ստեղծումը։