ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները երեքշաբթի մեկնարկած համատեղ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ մարտեր կանցկացնեն քաղաքային պայմաններում: Դրանք տեղի կունենան ճապոնական հարավ-արումտյան Կյուսյու կղզու վրա գտնվող Կիրիսիմա պոլիգոններում հատուկ վերակառուցված դեկորացիաներում՝ ճապոնական և ֆրանսիական ռազմանավերից օդային զորքերի վայրէջքից անմիջապես հետո, հայտնում է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ստորաբաժանումների տեղափոխման համար ենթադրվում է ուղղաթիռներ և MV-22 Osprey կոնուղղաթիռներ օգտագործել: Շուրջ 220 հատուկ ջոկատայինների մասնակցությամբ օպերացիան կիմիտացնի զորքերի տեղափոխումը Ճապոնիայի կողմից վերահսկվող Արևելաչինական ծովի հեռավոր կղզիներ, որոնց մի մասին հավակնում է Պեկինը:
Պաշտպանության նախարար Նոբուո Կիսին երեքշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է, որ երեք երկրների ռազմանավերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Արևելաչինական ծովում: Նրանց կմիանա նաև Ավստրալիայի ռազմածովային ուժերի սուզանավը: