Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը համաձայնել են ընդլայնել քննարկումները սպառազինությունների վերահսկողության շուրջ, և այժմ իրականացվում է այդ հարցով քննարկումների ձևաչափի նախապատրաստում: Այս մասին Զինաթափման շուրջ խորհրդաժողովում հայտնել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Նախագահ Բայդենը և նախագահ Պուտինը համաձայնել են ընդլայնել քննարկումները սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ռազմավարական կայունության և անվտանգության ներկայիս հարցերի շուրջ: Մենք այդպիսի քննարկումների նախապատրաստման գործընթացում ենք»,-ասվում է Վուդի հայտարարության մեջ, որը զետեղված է Ժնևում միջազգային կազմակերպություններին առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցչության կայքում: