ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երուսաղեմում շարունակվող դեպքերի կապակցությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»։