Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի ամրապնդման և կրակային խնդիրների կատարման հմտությունների զարգացման նպատակով մայիսի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողներն իրականացրել են կրակային վարժություններ տարբեր զինատեսակներից, հաջողությամբ խոցել կրակադաշտում առկա բոլոր թիրախները:
Զինծառայողների մասնագիտական հմտությունների և մարտական պատրաստության զարգացման նպատակով մայիսի 11-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական գործնական պարապմունքներ: Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է մարտավարական իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ: