«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սյունիքում սադրանքների դիմելը Լավրովի այցից մեկ օր հետո ու մայիսի 12-ին՝ 1994֊ի հրադադարի օրը, որևէ կերպ պատահական չէ։
Ալիևը խնդիր ունի՝ լուծել միջանցքի հարցը և փակել արցախյան կոնֆլիկտի էջը։ Սյունիքում այսօրվա գործողությունները միտված են այս երկու նպատակի իրականացմանը. մեզ համար նոր ու ցավոտ խնդիր ստեղծելով՝ ի դեմս Սյունիքի, Բաքուն փորձում է, այդ թվում, մոռացնել տալ Արցախում տեղի ունեցող զարգացումները և կոնֆլիկտն առհասարակ»։