Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Մտքերի բովանդակային փոխանակություն է տեղի ունեցել՝ կապված Արևելյան Երուսաղեմում իրավիճակի սրման հետ: Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնվել շարունակվող բախումների և սպանված ու վիրավորների թվի աճի հետ կապված: Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմերին կոչ են արել լիցքաթափել լարվածությունը և խաղաղ ճանապարհով լուծել առաջացող խնդիրները:
Միևնույն ժամանակ նշվել է Ռուսաստանի և Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու պետությունների սկզբունքով լուծման օգտին` ընդհանուր ճանաչված միջազգային իրավական նորմերի հիման վրա, ինչպես նաև նշվել է միջազգային միջնորդների «քառյակի» (Ռուսաստան, ԵՄ, ՄԱԿ, ԱՄՆ) հատուկ դերը բանակցային գործընթացին նպաստելու գործում»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում: