Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջադրանքների կատարման տարածքում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: