Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը: Իրավիճակի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ: