Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են ադրբեջանահայկական սահմանին տիրող իրավիճակի սրումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսական կողմից ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի սրման հետ կապված, ինչպես ավելի վաղ Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու, նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների խստիվ կատարման անհրաժեշտությունը:
Նշվել է բոլոր նմանատիպ միջադեպերը բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու կարևորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում իրավիճակի կայուն կարգավորմանը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: