ԱՄՆ իշխանությունները Բաքվին և Երևանին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ապաէսկալացիայի կոչ են անում, Twitter-ի իր էջում գրել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է, և կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել իրավիճակի ապաէսկալացիայի համար»,- նշել է դիվանագետը:
We are closely following reports of increased tensions along a non-demarcated portion of the Armenia-Azerbaijan border. We understand communication between the parties is ongoing and urge restraint in de-escalating the situation peacefully.
— Ned Price (@StateDeptSpox) May 13, 2021