Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 220447: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4301 (+10) դեպք, մահվան ևս 1055 (+5) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7627 անձ: Ապաքինվել է 207464 անձ: