ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատված սահմանի երկայնքով տիրող իրավիճակին: Այս մասին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորթերը:
«Վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժն անպատասխանատու է, ինչպես նաև անհարկի սադրիչ:
Իհարկե, մենք տեսել ենք որոշակի դուրսբերման մասին հաղորդագրություններ և կողջունենք, եթե դրանք հաստատվեն, բայց մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը անմիջապես հետ կքաշի բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները:
Մենք նաև կոչ ենք արել երկու կողմերին բանակցությունների միջոցով մոտենալ սահմանազատման խնդիրներին»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը: