Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, հայտնում է IRNA-ն:
Խատիբզադեն ընդգծել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարևորությունը և երկու կողմերին էլ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ ցանկացած հակամարտությունից զերծ մնալու համար, հարգել միմյանց սահմանները:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ հետևում է երկու հարևան երկրների ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հույս ունի, որ վեճը հնարավորինս շուտ կլուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է նա:
Խատիբզադեն ընդգծել է երկրի պատրաստակամությունը` նպաստելու երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորմանը: