Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տագնապալի իրադարձություններին: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ, փոխանցում է News.am-ը:
«Եվրոպական արտաքին ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն այս հինգշաբթի օրը իմ անունից զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի, իսկ այս ուրբաթ օրը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու կողմերին հորդորելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի սրումը»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բրյուսելում:
«Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից: Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև շարունակվող տեխնիկական մակարդակով շփումները»,- ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը: