Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 282 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 220729: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4314 (+13) դեպք, մահվան ևս 1058 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7257 անձ: Ապաքինվել է 208100 անձ: