Վերջին օրերին Իսրայելի Պաշտպանության բանակը խոցել է ավելի քան 1 500 թիրախ պաղեստինյան անկլավում: Այդ մասին հատրարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
Վարչապետը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ սկսված արշավը կշարունակվի ամբողջ ուժով: «Մենք կստիպենք ՀԱՄԱՍ-ին շատ բարձր գին վճարել իր զզվելի ագրեսիայի դիմաց»,-նշված է Նեթանյահուի ուղերձում:
«Մենք հասցրել ենք շատ ուժգին հարված ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքի ուղղությամբ, որի զարգացման գործում այն ամբողջ տասնամյակ և հսկայական կապիտալ է ներդրել թունելները փորելու նպատակով: Դրանց զգալի մասը ոչնչացվել է ներսում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ մեկտեղ: Ես ասել եմ դա երեկ և այսօր ասում եմ ևս մեկ անգամ. որևէ ահաբեկիչ ապահովագրված չէ»,-ընդգծել է Նեթանյահուն:
Վարչապետը նաև հայտնել է, որ շաբաթվա սկզբից ի վեր Իսրայելը հասցրել է հարվածներ ՀԱՄԱՍ-ի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ռազմածովային հնարավորությունների ուղղությամբ: