Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 67 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 220927: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4333 (+10) դեպք, մահվան ևս 1060 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 6635 անձ: Ապաքինվել է 208899 անձ: