Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կայացել է հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանի միջև։
Համաձայն Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ նախարարները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին վերջերս տիրող լարվածության հետ կապված հարցեր։
Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանի հետ կապված հարցերի վերաբերյալ։