Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԽՎ ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին: Այս մասին երկուշաբթի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Հասկանալի է, որ համավարակն իր հետքն է թողնում: Այժմ դա աստիճանաբար մնում է անցյալում: Ուստի մոտ ժամանակներս, հուսով եմ, կհանդիպենք նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 1-ին»,- Վոլոդինին մեջբերում է Պետդումայի կայքը: