ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Մերձավոր Արևելքում հակամարտության սրվելու ֆոնին հավանություն Է տվել Իսրայելին 735 դոլար գումարի ամերիկյան գերճշգրիտ զենք վաճառելուն: Այդ մասին գրում Է Washington Post թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Բայդենի վարչակազմը հավանություն Է տվել Իսրայելին 735 դոլար գումարի գերճշգրիտ զենքի վաճառքին»,-տեղեկացնում Է հրատարակությունը:
Նրա տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի Կոնգրեսը նախապատրաստվող գործարքին պաշտոնապես ծանուցվել Է դեռ մայիսի 5-ին, այսինքն՝ այն բանից մոտավորպես մեկ շաբաթ առաջ, երբ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումն սկսել Է հարվածներ հասցնել իսրայելական տարածքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: