ՆԱՏՕ-ն միշտ կաջակցի Վրաստանի և Ուկրաինայի իր գործընկերներին, որպեսզի «օգնի դիմակայել Ռուսաստանի կողմից ահռելի ճնշմանը»: Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն՝ ելույթ ունենալով դաշինքի խորհրդարանական վեհաժողովի գարնանային լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր դիրքորոշումն ակնհայտ է. մենք երբեք չենք ճանաչի Ղրիմի բռնակցումը, մենք կաջակցենք Ուկրաինայի և Վրաստանի մեր գործընկերներին ՝ օգնելու նրանց դիմակայել Ռուսաստանի հսկայական ճնշմանը», - ասել է նա:
Փոխքարտուղարը նշել է, որ «Ռուսաստանը ռազմական ուժեղ ներկայություն է պահպանում ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններին»: «Մենք չենք ընդունում ․․․ ինքնիշխան պետության դեմ ուժի կիրառումը»,- ասել է Ջոանեն: