«Նաև ցանկանում եմ ասել, որ մենք նախօրեին սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը ոչ ֆորմալ ռեժիմով», - Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:
«Նախօրեի երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը: Այս խնդրանքին համապատասխան մենք քննարկել ենք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում», - հավելել է նա: