Այսօր Երևան է ժամանում ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ժողովրդագրության հանձնաժողովի անդամ Պոլ Գավանը, որը զեկույց է պատրաստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով:
Այցի մեկնարկին կարևոր է անդրադառնալ մի քանի հարցերի:
Առաջինը՝ պատրաստվող զեկույցի անվնանմանը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները»:
Երկրորդը, այցի օրակարգը:
Այսօր մենք պետք է ականատես լինեինք այդ թվում հրապարակային հայտարարությունների, պահանջների փոխել զեկույցի վերնագիրը, այցելել Արցախ: Այդ թվում՝ Հայաստանի իշխանությունները կարող էին չեղարկել զեկուցողի այցը, կամ չընդունել նրան պետական մակարդակով, եթե նա ի վիճակի չէ իրապես օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել խնդրին և պատրաստ է տեղի տալ Ադրբեջանական շանտաժին:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի մեկնաբանությունը: