Համաշխարհային առևտրի աճը 2021թ. ակնկալվում է 16 տոկոսի մակարդակով՝ նախորդ տարվա համեմատ։ Այսպիսի կանխատեսում է արված ՄԱԿ Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTD) զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«2021թ. երկրորդ կեսին սպասվում է առևտրի զգալի աճ. կանխատեսումների համաձայն՝ այն կկազմի մոտ 16 տոկոս 2020թ. ամենացածր կետի համեմատ», այդ թվում՝ ապրանքների առևտրի աճ 19 տոկոսով, սպասարկումների՝ 8 տոկոսով, նշել են փորձագետները։
2021թ. առաջին եռամսյակում համաշխարհային առևտրի աճը տարեկան կտրվածքով կազմել է մոտ 10 տոկոս։ Արդյունքում՝ 3 տոկոսով գերազանցվել են նաև 2019թ. առաջին եռամսյակի ցուցանիշները։ 2021թ. առաջին երեք ամիսներին գլոբալ առևտրում նկատվող թռիչքը պայմանավորված էր Արևելյան Ասիայի երկրներում արտահանման ծավալների էական ավելացմամբ։ Չինաստանը, Հնդկաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը ավելի բարձր արդյունքների են հասել, քան այլ խոշոր տնտեսություններ, ասվում է զեկույցում։